Արշավ դեպի Գոշ լիճ
Արշավը կսկսվի Գոշավանքից, որը տեղակայված է Գոշ գյուղում և կառուցվել է 12-13-րդ դարերում: Վանքը նախկինում համարվել է ժամանակի նշանավոր վարժարաններից մեկը: Այստեղ է գտնվում է 13-րդ դարում Պողոս վարպետի կողմից պատրաստված խաչքարը:
Գոշավանքից կսկսենք մեր քայլարշավը` կշարժվենք բարձրունքում տեղակայված և դրախտային բնության քողի տակ թաքնված Գոշ լիճը: Անցնելով բնության գեղեցիկ արահետով կունենանք անմոռանալի արշավ….
Արշավելու ենք Գոշավանքից դեպի Գոշ լիճ, շարժվելու ենք առավոտ ուղիղ ժամը 10:00-ին` Զեյթունի, Արաբկիրի Հայորդյաց տանից, մասնակցության արժեքն է 4000 դրամ, որի վճարումը պետք է կատարել մինչև ամսի 15/03/2016-ը (յուրաքանչյուր չորեքշաբթի հինգշաբթի օր ժամը 16:00 -ից մինչև ժամը 20:00-ը): Արշավի մասնակցության արժեքի մեջ նեռարում է ճանապարհածախս և երկու հատ սենդվիչ և ջուր: Շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են…
Մեկնումը` 10:00
Վերադարձը` 20:30
ՈՒշադրություն!!
- Արշավին գրանցվելուց հետո հրաժարվելու կամ չներկայանալու դեպքում վճարված գումարը հետ չի վերադարձվում
- Կազմակերպչական խումբը իրավունք ունի յուրաքանչյուր անձի գրանցումը չեղյալ համարի առանց բացատրություն տրամադրելու.
- Ովքեր առողջական խնդիրներ ունեն խնդրում ենք նախօրոք տեղեկացնել մեզ:
Հարցերի համար կարող եք զանգահարել մեզ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: