«Հայասա» ֆոլկ բենդը «Երևան» մշակույթի կենտրոնում
Բարև: Իսկ դու արդեն ճանաչու՞մ ես մեզ: Եթե դեռ չես հասցրել ծանոթանալ,խնդրեմ՝
https://www.youtube.com/watch?v=CajkpkA3yHY
Սա մենք ենք՝արդեն գրեթե երկու տարեկան «Հայասա» ֆոլկ բենդը: Հասցրել ենք շրջագայել ՀՀ մի շարք մարզերում,ձեռք բերել մեր ցանկում ընդգրկված երգերը մեզ հետ հավասար երգող մի հրաշալի լսարան : Իսկ գուցե մեր փոքրիկ ընտանիքի հաջորդ անդամը դու՞ ես:
Եթե սիրում ես հայկական ազգային երգեր,ծնողներից լսել ու ծանոթացել ես մեր մշակույթի գանձերին կամ պարզապես ուզում ես լավ երեկո անցկացնել դրական և հայկական միջավայրում,միջոցառումը հենց քեզ համար է : Ծրագրում հնչելու են հայկական մի շարք սիրված երգեր ՝« Բինգյոլ»,«Կանչում եմ», «Բարի արագիլ», « Աշնան գիշեր» և այլն: Իսկ թե ինչպիսին են ռեստավրացված ու ավելի նորովի մշակված երգերը մեր կատարմամբ կամ ի՞նչ գործիքներ են ընդգրկված,ստորև՝
Կիթառահար,վոկալիստ-Երվանդ Սարիբեկյան
Ֆլեյտահար-Մանանա Խանարյան
Դաշնակահար-Արման Ասատրյան
Կիթառահար,վոկալիստ-Գայանե Ավդալյան
Միջոցառման նախաձեռնող՝ «Երևան» մշակույթի կենտրոն
Տոմսերի արժեքը՝1000 դրամ
Տոմսերը կարող եք ձեռք բերել «Երևան» մշակույթի կենտրոնից ( հասցեն՝ Արշակունյաց 2,Մամուլի շենք,2-րդ հարկ)
Մուտքը միայն ժպիտով :)
Միշտ Ձեր՝ Հայասա
