Концерты
Լիլիթ Բլեյան. բարեգործական 5-րդ շաբաթ
«69.120 բարության րոպե» նախագծի հինգերորդ շաբաթվա ընթացքում մեզ է միացել Լիլիթ Բլեյանը:
Մարտի 12-ին՝ 19:00-ին, վերջինս ելույթ կունենա LOFT-ում՝ համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես հեղինակային կատարումներ, այնպես էլ Ֆրանսերեն հանրահայտ երգերի յուրահատուկ փոխադրումներ: Երգչուհին նաև առաջին անգամ հանդիսատեսին կներկայացնի մանկական երգ՝ պահպանելով բարեգործական համերգի գաղափարը:
Համերգի ամբողջ ընթացքում նվագակցելու է բելգիահայ հայտնի կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանը:
Մուտքավճարը` 2000 դրամ է: Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ (նախագծի շրջանակներում «Լոֆթը» համագործակցում է Bridge of Health Armenia հիմնադրամի հետ):
