Другое
IT Tour
«Երիտասրդ Ծրագրավորողներ» ՀԿ-ն Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը, կարևորելով ՀՀ-ում ՏՏ ոլորտը՝ որպես տնտեսության գերակա ճյուղ և դրա միջոցով տուրիզմի ոլորոտում առկա բազմազան խնդիրների հնարավոր լուծումների հնարավորությունը, կազմակերպում են «IT Tour» միջոցառումը: Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն տուրիստական և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր իրենց առաջ նպատակ կդնեն զարգացնել ինովացիոն տուրիզմը՝ օգտագործելով ՏՏ-ի հնարավորությունները:
Միջոցառման ժամանակ նախատեսում ենք ձևավորել տարբեր մասնագետներից կազմված ստարտափ թիմեր, որոնք տուրիզմի ոլորտում աշխատող փորձագետների օգնությամբ կառաջադրեն տուրիզմի զարգացման նորարարական և ակտուալ ՏՏ լուծումներ:
