ՀՖՀՀ-ն Գյումրիի կողքին
ՀՖՀՀ ուսանողական խորհուրդը մարտի 16-18-ը կազմակերպում է դրամահավաք՝ օգնելու Գյումրիի աղետալի երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքներին՝ բնակարաններ ձեռք բերելու հարցում:
ՀՖՀՀ-ն նույնպես միանում է <<SOS Gyumri>> նախագծին և մարտի 17-ին կազմակերպում է բարեգործական համերգ: Այս նախագծին են միացել Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը, աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, Հենրիկ Մխիթարյանը, Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը և շատ այլ հայտնիներ ու կազմակերպություններ: Նրանք իրենց լուման են ներդրել այս գործում, և մենք նույնպես պարտավոր ենք միանալ այս նախագծին՝ օգնելով գյումրեցի ընտանիքներին ունենալ իրենց փոքրիկ անկյունը:
Կոչ ենք անում բոլորին միանալ ՀՖՀՀ-ին և մասնակցել ակցիային: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարող է մեկ գյումրեցի փոքրիկի ժպիտ պարգևել: Ժպտանք միասին:
