Project 12-ը՝ LOFT-ում
Մանե Սարգսյան` վոկալ, Միշ Ամիրյան` վոկալ, Ջիվան Խաչատրյան` վոկալ, Մերի Ավետիսյան` վոկալ, Մարատ Հակոբյան` սաքսաֆոն, Էդգար Ավետիսյան` բաս կիթառ, Ջանիկ Ջանոյան` դաշնամուր, Արմեն Ջալալյան` հարվածային գործիքներ, Աննա Սահակյան` էլեկտրո կիթառ
«69.120 բարության րոպե» նախագիծը մոտենում է իր ավարտին և մենք պատրաստ ենք ձեզ ներկայացնել Մեծ Պահքի արդեն 6-րդ երաժշտական իրադարձությունը: Այս շաբաթ LOFT-ի բեմում ելույթ կունենա Project 12-ը՝ ամբողջական կազմով:
Վճարելով 2500 դրամ՝ Դուք կարող եք մասնակցել համերգային երեկոյին և ուրախ ժամանցը համատեղել բարեգործության հետ։ Ձեր վճարած գումարն ամբողջությամբ տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ (նախագծի շրջանակներում «Լոֆթը» համագործակցում է Bridge of Health Armenia հիմնադրամի հետ):
Շտապեք, քանի դեռ Project 12-ի մշտական երկրպագուները չեն զբաղեցրել LOFT-ի բոլոր նստատեղերը:
