Արամ Հովսեփյան. Դեպրեսիան մեր կյանքում (դասախոսություն)
Մարտի 25-ին՝ 19:00-ին LOFT-ում տեղի կունենա Արամ Հովսեփյանի՝ «Դեպրեսիան մեր կյանքում» խորագրով թրեյնինգը:
Դեպրեսիան այսօր հանդիսանում է աշխարհում երկրորդ ամենատարածված հիվանդությունը և գործունակության իջեցման կամ կորստի առաջին պատճառը:
Հանդիսանալով գործող հոգեբույժ և հոգեթերապևտ՝ Արամ Հովսեփյանը հաճախ է հանդիպել դեպքերի, երբ այցելուները չափազանց ուշ են դիմում բժիշկի, երբ նույնիսկ ամենափորձառու և գրագետ մասնագետը դժվարանում է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել: Դրա հիմնական պատճառը երկու կարծրատիպերն են. առաջինը կարելի է ձևակերպել որպես «Ես ինքս կարող եմ ինձ օգնել», իսկ երկրորդը՝ «Ես հոգեկան հիվանդ չեմ, որ դիմեմ հոգեբույժի»:
Երկուսն էլ ոչ միայն բացարձակ սխալ են, այլ նաև վտանգավոր: Հոգեկան պրոցեսները ունեն նույնատիպ ֆիզիոլոգիական հիմք, ինչպես և մարմնի ներսում կատարվող այլ պրոցեսները, և հոգեկան ոլորտի խնդիրներից ազատվելու համար միայն բուժվելու մեծ ցանկությունը բավարար չէ: Եվ ցանկացած զարգացած երկրում հոգեթերապևտների այցելուների մեծամասնությունը կազմում են առողջ և կրթված մարդիկ, ովքեր հավատում են, որ որոշակի խնդիրների դեպքում բարձրակարգ մասնագետը կարող է ավելի որակյալ օգնություն ցուցաբերել, քան իրենք կամ իրենց նույնիսկ ամենաբարյացակամ ընկերները:
Դասախոսության նպատակն է ներկայացնել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն դեպրեսիայի, նրա ընթացքի, հետևանքների և բուժման վերաբերյալ:
Դասախոսությունը վարելու է հոգեբույժ, հոգեթերապևտ
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի ասիստենտ, Մեդլայն ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Աշոտի Հովսեփյանը:
Մուտքը՝ 3000 դրամ
Գրանցման համար զանգահարեք մեզ:
