Другое
«Ծաղկեցավ Ծառն Կենաց…»
(Ազգային տոները նշում ենք միասին...)
Հարգելի ընկերներ, ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Կենաց Տուն» ՀԿ-ի մշակութային բաժնի ղեկավար Լալա Մնեյանի նախաձեռնությամբ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Բարեկենդանին, Մեծ Պահքին, Ծաղկազարդին և Սուրբ Զատկին նվիրված միջոցառման-տոնակատարության, ծրագրում՝
-Նշված տոներին նվիրված ցուցահանդես-վաճառք
-Ծաղկազարդի տոնակատարություն
-Զատկական միջոցառումների նախապատրաստում-զարդարանքներ, հավկիթախաղեր, հոլի մրցություն, ավանդական ծիսական հացիկների համտես
-Հայկական թեյախմություն
Օրվա երաժշտական տրամադրություն կապահովի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթը իրենց գեղեցիկ և յուրօրինակ կատարումներով...
Բարով գաք,
Մուտքն ազատ է,
Սիրով սպասում ենք Ձեզ բոլորիդ...
Հարցերի դեպքում զանգահարել մեզ:
