Выставка
Ցուցահանդես «Արևաշող ներկապնակ» | Exhibition "Sunny Palette"
Մարտի 21-ին՝ ժամը 18:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում ձեզ են սպասում փոքրիկ նկարիչները՝ իրենց գունագեղ, անհոգ ու պայծառ նկարներով:
«Արևաշող ներկապնակ» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվեն փոքրիկ արվեստագետների նկարները, որոնց մեջ արտացոլված են մանկան ներաշխարհը, յուրովի մտածելակերպը, վառ ու լուսավոր պատկերացումները:
Երեխաները փորձել են ստեղծագործել բոլոր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, գունանկար, նատյուրմորտ։
Մասնակիցներ՝
Վահան Մարգարյան, Հայկ Մուրաջյան, Աղասի Յոլչյան, Ալլա Դաշտոյան, Անահիտ Հարությունյան, Իռեն Փարսադանյան, Կարինա Կարապետյան, Լինա Մարտիրոսյան, Վերոնիկա Ատավմյան
Հրավիրում ենք բոլորիդ՝ վայելելու «Տոպ-Տոպիկ» քոլեջի սաների զգացմունքային և ուրախ նկարները։
Մուտքն ազատ է:
