«Նորարարությունը կերպարվեստում» 19-21-րդ դար / Հանդիպում 2. Պոստիմպրեսիոնիզմ
Հարգելի արվեստասերներ, հրավիրում ենք ձեզ «Ես կարող եմ» արվեստանոցի և ԷՕՆի նախաձեռնած «Նորարաությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում» շարքի երկրորդ հանդիպմանը, որի թեման է «Պոստիմպրեսիոնիզմ»:
Այս հանդիպմանը ձեզ կներկայացնենք Պոստիմպրեսիոնիզմը, հանձինս մի քանի արվեստագետների, ովքեր իրենց արվեստով հանդիսացան նախակարապետը հետագա նոր ուղղությունների ՝ Վան Գոգ-էքսպրեսիոնիզմ, Գոգեն-սիմվոլիզմ, մինիմալիզմ, Տուլուզ-Լոտրեկ-ֆրանսիական մոդեռն:
Այս հանդիպումների շարքի առավելությունն այն է, որ մասնակիցները ոչ միայն տեսականորեն կծանոթանան կերպարվեստին, այլ նաև հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով զգալ և հասկանալ ուղղության առանձնահատկությունը, ինչպես նաև ձեռք բերել նկարչական հմտություններ:
Հանդիպումներին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ նկարչական կրթությունը անհրաժեշտ նախապայման չէ: Գլխավոր ու միակ նախապայմանը արվեստը սիրելն է :)
Մասնկացելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ http://bit.ly/1RXHjY3
Մեկ դասի արժեքն է 3000 դրամ, որը ներառում է նկարչական նյութեր և պարագաներ, ինչպես նաև ԷՕՆի մշտական հյուրասիրությունը:
Դասերը կվարեն՝
«Ես կարող եմ» արվեստանոցի հիմնադիր՝ Արևիկ Դորը,
«Ես կարող եմ» արվեստանոցի «Նկարչություն մեծերի համար» ծրագրի համակարգող և դասավանոդող՝ Հասմիկ Հոխանյանը:
