Ջազն ու երեխաները
Մի խումբ մայրիկների խնդրանքով մենք կրկնում ենք գարնանային մեր ջազային համերգը երեխաների համար, բաց չթողնեք :)
«Ջազն ու երեխաները» ծրագրի ընթացքում հնչելու են հայկական, ռուսական եւ այլազգի մուլտֆիլմերի ջազային մշակումներ, ինչպես նաեւ հայտնի ջազային ստանդարտներ, որոնք հետաքրքիր կլինեն երեխաներին:
Ջազային կատարումները կներկայացնեն բավական փորձառու երաժիշտներ՝ The Sounds of Art ջազային նվագախմբի հիմնադիր, ֆլեյտահարուհի Սյուզաննա Բարսեղյանը եւ Օքսենհեմ խմբի կիթառահար Վարդան Գասպարյանը:
Համերգը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) http://on.fb.me/21bUahd: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի կարող եք միանալ ՏաՏայի ընտանեկան համերգների ծրագրին՝ նախապես մանրամասներին տեղեկանալով մեր էջում:
Կհանդիպենք մարտի 20-ին՝ 12:00-ին:
