Կավն ու մատիկները. պատրաստում ենք կենդանիներ
ՏաՏան շարունակում է կավի շուրջ հանդիպումների շարքը, իսկ շուտով նաեւ հատուկ դասընթաց կունենանք տարբեր տարիքի երեխաների համար
Այս կիրակի՝ մարտի 20-ին, ժամը՝ 13:30-ին, 3-10 տարեկան երեխաներին հրավիրում ենք վարպետության դասի, որի ընթացքում մատիկնեըը թաթախելու են կավի մեջ ու ստանան կենդանական աշխարհի տարբեր կերպարներ: Մենք նախատեսել ենք թիթեռներ, խխունջներ, զատիկներ, նապաստակներ ու պինգվիններ, բայց բաց ենք երեխաների առաջարկների համար եւ պատրաստ ենք օգնել՝ մարմնավորելու իրենց նախընտրած կենդանին կամ թռչունը կավի մեջ: Հանդիպումից հետո մենք կկատարենք թրծումը, ու հնարավոր կլինի վերցնել պատրաստածը, իսկ մեր խորհուրդները կօգնեն տան պայմաններում ներկել եւ ավարտին հասցնել աշխատանքները:
Կավագործության վարպետության դասին կարելի է մասնակցել մայրիկի կամ որեւէ մեծահասակի հետ, իսկ 6 տարեկան եւ բարձր երեխաները կարող են մասնակցել նաեւ ինքնուրույն, յուրաքանչյուր երեխայի մուտքն արժե 2000դրամ:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
