Другое
Անգլերենի բացօթյա դաս 3
Երբևէ փորձե՞լ եք անգլերեն սովորել բաց երկնքի տակ՝ թռչունների ուրախ ծլվլոցի և արևի ջերմացնող շողերի ընկերակցությամբ:
Այս կիրակի՝ մարտի 20-ին, ժամը 14:00-ին կարող ենք փորձել միասին: Դասընթացը կտևի մեկ ու կես ժամ, կարող են մասնակցել նաև սկսնակները: Տարիքային սահմանափակում չկա: Մասնակցությունն անվճար է, որի համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ զանգահարելով մեզ:
Առաջին տասնչորս մասնակիցները ուրբաթ օրը կտեղեկացվեն ճշգրիտ վայրի մասին անձնական նամակով:
Դասընթացը ունենալու է շարունակական բնույթ:
Մինչ կիրակի...
