Պարսկերենի Ներածական Դաս. ԷՕՆի լեզվի ակումբ / Introductory Farsi Class: AEON Languages Club
Իրանը` որպես հարևան երկիր, օրեցօր ընդլայնում է իր կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում: Հայ-իրանական օրըստօրե աճող շփումների, փոխադարձ այցելությունների պարագայում պարսկերենին տիրապետելը դառնում է անհրաժեշտություն, իսկ պարսկերենի իմացությունն օրեցօր ավելի մեծ պահանջ է ունենում: Ահա թե ինչու տարբեր օտար լեզուների հետ մեկտեղ այսօր պետք է կարողանանք տիրապետել նաև պարսկերենին` որպես ամենամոտ հարևան երկրի լեզու:
Այս ներածական դասը նախատեսում է ծանոթացում պարսկերեն լեզվի պատմությանը և ժամանակակից օգտագործմանը: Կսովորենք ողջունելու և ներկայանալու ձևերը և մի շարք արտահայտություններ: Առաջին դասը հաջողելու դեպքում դասերը կկազմակերպվեն պարբերաբար:
Հանդիպումը վարելու է իրանահայ բանաստեղծուհի Գայանե Աբգարյանը:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
*
As a neighbouring country, Iran gradually expands it relations with Armenia in various fields. Taking into account the increasing interest and mutual visits, knowledge of the Persian language becomes essential and is highly in demand. That’s why along with other foreign languages we should also learn Persian, as the language of the closest neighboring country.
This will be an introductory class to the Persian language. You will learn about its history and modern day use, and the basics of the language, including how to say hello, how to introduce yourself and have a basic conversation. If successful, it will be the first of a series of Persian classes at AEON.
Our teacher will be Iranian-Armenian poet Gayane Abgaryan.
The entrance fee is 1000 AMD, including AEON’s usual tea, coffee and snacks.
