Կինոդիտում. Կատաղած շները / Movie Screening. Reservoir dogs
Սիրելի՛ ԷՕՆցիներ, Տարանտինոյի վկաներ և պարզապես կինոխելագարներ:
Մարտի 27-ին՝ ժամը 19:30-ին, համեցե՛ք ԷՕՆ՝ միասին նշելու կինոմատոգրաֆիայի վառ ներկայացուցիչ, ռեժիսոր և սցենարիստ, յուրահատուկ սև հումորի մեծ սիրահար Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրը: Դիտելու ենք նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ «Կատաղած Շները»:
Գլխավոր դերերում էլ մի կատաղած դերասանական կազմ՝ Հարվի Քեյթելը, Թիմ Ռոտը, Մայքլ Մեդսենը, Քրիս Փենը, Ստիվ Բուշեմին և հենց Քվենտին Տարանտինոն:
Հանցագործությունը կատարյալ մտածված էր: Որոշելով թալանել զարդերի խանութը՝ հանցագործ խմբի առաջնորդ Ջո Քեբոթը միավորում է վեց փորձառու և միմյանց անծանոթ հանցագործների: Սակայն հենց սկսզբից ամեն ինչ անհաջող է ընթանում, և սովորական կողոպուտը վերածվում է արնոտ ծեծկռտուքի:
Տևողություն՝ 100 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն)
