Միքայել Ոսկանյանն ու ընկերները Խարբերդի մանկատան համար
Ապրիլի 2-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հենց այս կարևոր օրն էլ մենք որոշեցինք ունենալ մեր շատ կարևոր միջոցառումը։
«Այո»-ի ընթացիկ նախագիծն ուղղված է աջակցելու աուտիզմ ունեցող երեխաներին։ Խարբերդի մանկատանն ապրում է 220 երեխա՝ տարբեր առողջական և ֆիզիկական խնդիրներով։ Աուտիզմով և մանկական կաթվածով ունեցող երեխաների համար դպրոցում հատուկ թերապիա են կիրառում՝ ձիերի օգնությամբ։ Այն կոչվում է հիպոթերապիա։ Մենք ցանկանում ենք օգնել հիպոթերապիայի զարգացմանը Հայաստանում, ինչի համար միջոցներ են հավաքագրում խմբակային թերապիայի համար կառք գնելու նպատակով։
Այս բարի գործին են միացել նաև Միքայել Ոսկանյանը իր բենդով, ինչպես նաև Ուլիխանյան ակումբը։
Բոլորիդ ու յուրաքանչյուրիդ նույնպես հրավիրում ենք միանալ մեզ և ձեր լուման ունենալ այս կարևոր գործում։
Սիրով կսպասենք Ձեզ ապրիլի 2-ին, Ուլիխանյան ակումբում, ժամը 18։:30-ից։
Տոմսի արժեքը 2000 դրամ է, ինչն ամբողջությամբ հանգանակություն է ծրագրին։ Տոմսերը նախօրոք ձեռք բերելու համար գրեք մեզ։
Սիրով` «Այո» թիմ
------------------------------
The UN marked April 2nd as the World Autism Day. That's why we decided to have our event on this important day.
Ayo!’s current project is designed for supporting autistic kids. Around 220 children with different disabilities live in Kharberd orphanage. The kids who suffer from autism and cerebral palsy do a special therapy with horses, called hippotherapy. With our project we want to support the development of hippotherapy in Armenia, and thus raising funds to purchase a carriage for new type of group hippotherapy sessions.
Miqayel Voskanyan with his band, as well as the Ulikhanyan club joined us for this good cause. We ask YOU to join us as well and become part of this important work.
Will be happy to see you on April 2nd at Ulikhanyan club at 6:30pm.
Tickets are 2000 drams all of which will go to the project as a donation. To get tickets in advance, write to us.
Love, Ayo! Team
