Другое
«Պրակտիկայի ծրագիր Դիջիթեյն ընկերության հետ» տեղեկատվական հանդիպում
Դիջիթեյն ընկերությունը (նախկինում BetArchitect ՍՊԸ) Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի հետ հայտարարում է պրակտիկայի ծրագիր, որի շրջանակում կպատրաստվեն կրտսեր ծրագրավորողներ և հաջողությամբ ավարտելու դեպքում կմիանան Դիջիթեյն ընկերության երիտասարդ և ստեղծագործ թիմին։ Նույն ընկերությունների խմբի հետ անցկացրած պրակտիկայի ծրագրի արդյունքում 10 ուսանողներ արդեն աշխատանքի են անցել։
Ծրագրի ընթացքում ուսանողները կզարգացնեն իրենց տեսական և գործնական գիտելիքները և հմտությունները, կաշխատեն իրական նախագծերի վրա և կշփվեն մասնագետների հետ։
Եթե ունեք տեխնիկական կրթություն և/կամ ավարտական կուրսի ուսանող եք, փնտրում եք աշխատանք ծրագրավորման ոլորտում, ապա այս ծրագիրը ՁԵԶ համար է։
