«Ալֆա» դասընթաց
Կյանքի Իմաստը անհրաժեշտ է բացահայտել…
Ի՞նչ է քրիստոնեական հավատքը...
Ինչու՞ ենք լույս աշխարհ գալիս և ո՞րն է մեր կյանքի իմաստը...
Այս և նմանօրինակ հարցերի շուրջ է կառուցված 15 զրույց-քննարկումներից բաղկացած «Ալֆա» դասընթացը: Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում անցկացվող քննարկումները և տեսակետների փոխանակումն էլ ավելի հետաքրքիր են դարձնում հանդիպումները: 11 շաբաթյա այս «շրջագայությունը», ինչպես նաև դասընթացի կեսին Ծաղկաձորում անցկացվող երկօրյա արտագնա սեմինարը՝ հագեցած հետաքրքիր միջոցառումներով, անմոռանալի հետք կթողնեն Ձեր ողջ կյանքում:
Դասընթացը կազմված է Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հիման վրա:
Այն անցկացնում է Արարատյան Հայրապետական Թեմի հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Դասընթացի ավարտին կտրվի վկայական: Դասընթացին կարող են մասնակցել 17-30 տարեկան բոլոր ցանկացողները:
Առաջիկա դասընթացը կմեկնարկի ս.թ. ապրիլի 13-ին, ժամը 18:30:-ին՝ «Ազգային Առաջնորդության Ինստիտուտ» ՀԿ-ում: Հասցե Վարդանանց փակուղի 8, 4 հարկ, 413 սենյակ
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.