Անգլերեն ֆիլմի ակումբ: Հրաշալի պարոն Ֆոքս / English Film Club: Fantastic Mr. Fox
Բարի գալուստ Անգլերենի Ակումբ, ուր կարող եք ծանոթանալ բրիտանական և ամերիկյան մշակույթներին և բարելավել ձեր անգլերենի իմացությունը քննարկումների միջոցով:
Այս շաբաթ դիտելու ենք Ուես Անդերսոնի “Հրաշալի պարոն Ֆոքս” (2009) անիմացիոն ֆիլմը՝ նկարահանված Ռոալդ Դահլի մանկական գրքի հիման վրա, որ լույս է տեսել 1970թ-ին: Պարոն Ֆոքսը, ում ձայնավորում է Ջորջ Քլունին, ամեն գիշեր իր ընտանիքի համար ուտելիք է գողանում երեք հարուստ և ժլատ գյուղացիներ Բոգիսից, Բանսից և Բինից: Ի վերջո, գյուղացիները որոշում են վրեժ լուծել:
Տևողություն՝ 87 րոպե
Լեզուն՝ անգլերեն, անգլերեն ենթագրերով
Ֆիլմից հետո լինելու է քննարկում ստոպ-կադր անիմացիայի, Անդերսոնի ֆիլմերին բնորոշ ոճի, ֆիլմի ժանրային բարդությունների, ձայնավորման դժվարությունների մասին:
Հանդիպումը վարելու է Մհեր Բողիգյանը՝ Լոս Անջելեսից ժամանած «Դեպի Հայքի» կամավոր: 2015թ-ին Մհերը ավարտել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանը, Անգլերեն լեզվի և Գրականության բակալավրի կոչում ստացել: Այժմ իրավաբանություն է սովորում, սիրում է ֆիլմեր վերլուծել, ֆուտբոլ խաղալ և հարվածային գործիքներ նվագել:
Մուտքը՝ 1000դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։