Другое
Գիտությունն առ շուկա
Ապրիլի 1-ի Մերգելյան ակումբի հանդիպման հյուր է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը: Հանդիպման ընթացքում կխոսվի՝
ա) գիտությունը, ճարտարագիտությունը և գործարարությունը գիտության տեսանկյունից,
բ) ՀՀ գիտության և բիզնեսի զարգացման զուգորդությունները,
գ) ՀՀ գիտության և առևտրայնացման ներկա վիճակը,
դ) հեռանկարները:
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։