Տարանցիկ աշխարհի միջով
Ապրիլի 13-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա «Բերդաձորի իշխանը» ֆիլմի ցուցադրությունը, որում հուշեր են գրական և մարտական ընկերներից:
Հուշ երեկոն նվիրված է Անդրանիկ Հարությունյանի 60-ամյակին:
Արմատներով Վանից այս լրագրողն իր ներդրումն է ունեցել հայապաշտպան մի շարք միջոցառումներում:
Հանդիպումներ է ունեցել սենատորների և կոնգրեսականների հետ, ՄԱԿ-ում պահանջել ԱՄՆ-ի միջամտությունը՝ շրջափակումը վերացնելու և արցախյան պահանջատիրության հարցերում։
Եղել է Գրողների միության անդամ, Հայ Դատի նախագահության անդամ, Ղարաբաղի առաջին խորհրդի անդամ, Արցախի ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ պատգամավոր: Ապրել, արարել է հանուն հայրենիքի և զոհվել հանուն հայրենիքի:
«Մենք այլևս նահանջի հայրենիք չունենք։ Մեր ունեցած հայրենիքը սրտի չափ հայրենիք է։ Հողը նույնն է, արյունն էլ է նույնը։ Արյունով կվճարենք յուրաքանչյուր թիզ հողի գինը։ Արյունով է ողողված ազատության ճանապարհը»։
Անդրանիկ Հարությունյան (1956-1992թթ.)
Մուտքն ազատ է:
