Ցույց ընդդեմ միջազգային անգործության #KarabakhNOW
Սույն թվականի ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։
Այս կապակցությամբ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։
Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան, սակայն սույն միջոցառումը միայն Մինսկի Խմբի համանախագահներին չի վերաբերվում, այլ նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԽԽՎ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ կառույցներին և երկրներին։
Կոչ ենք անում բոլորին, սույն թվականի ապրիլի 9ին, ժամը 19:00 լինել Հանրապետության հրապարակում ձեզ հետ բերելով ՀՀ , ԼՂՀ դրոշներ, մոմեր և պաստառներ, որոնց բովանդակության հետ կապված կլինեն հավելյալ առաջարկներ:
Նախաձեռնողներ Marine Manucharyan Samvel Martirosyan Artur Danielian Arsen Kharatyan Kristine Asatryan
