Feminism, Art & Geopolitics: A Talk by Paniz Musawi Natanzi - Lips of Pride
Ֆեմինիզմ, արվեստ և աշխարհաքաղա քականություն` ելույթ Փանիս Մուսավի Նաթանցիի կողմից, <<Հպարտաշուրթեր>>:
<<Հետգաղութային ֆեմինիստական աշխարհաքաղաքականություն․ սեռային քաղաքականության վերանայում և տեսողական գիտելիքի արտադրությունը Հայաստանում, Իրանում և Աֆղանստանում>> թեմայով ներկայացում հետազոտող հյուր Փանիս Մուսավի Նաթանցիի կողմից (Թեհրան, Իրան)։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։ Մուտքն ազատ է:
Ելույթն ուսումնասիրում է տեսողական արվեստի հնարավորությունները անձնավորված փորձի մասին գիտելիք ստեղծելու բնագավառում։ Ուսումնասիրելով տեսողական արվեստի գործերը Հայաստանում, Իրանում և Աֆղանստանում՝ Փանիս Մուսավի Նաթանցին կենտրոնանում է արվեստի ստեղծման պայմանների վրա, որ ունեն տեղի կանայք երեք երկրների տարբերակներում։ Ապա նա շաղկապում է տեղական և միջազգային իրավիճակները, թե ինչպես են աշխարհաքաղաքական հետաքրքրությունները ձևավորում միջազգային միջամտություն և ներդրում կատարում գենդերային քաղաքականության և տեսողական արվեստի մեջ հետսովետական Հայաստանում, հետթալիբանական Աֆղանստանում՝ ի հակադրություն հետհեղափոխական Իրանի։
Արդյո՞ք տեսողական արվեստի ստեղծման գործընթացները և ինքը արվեստը կրում են աշխարհաքաղաքական սցենարների ազդեցությունը և եթե այո, ապա ինչպե՞ս։ Ո՞րն է տեսողական արվեստի ներուժը տեղական, անձնավորված փորձի մասին գիտելիքի ստեղծման հարցում այս տարածքներում։
Գենդերային արվեստի գործերով գիտելիք ստեղծելիս՝ ելույթը վերազգային ֆեմինիստական պատասխանատվության կոչ է անում։ Այն նաև քննադատաբար մատնանշում է այն ուժն ու բռնությունը, որ արտահայտվում է տեքստային և տեսողական գիտելիքում։
*Բանախոսի մասին
Փանիս Մուսավի Նաթանցին գիտությունների թեկնածու է Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան գիտությունների բաժնի (SOAS) Գենդերային հետազոտությունների կենտրոնում։ Նա ունի քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան Բեռլինի Otto Suhr Institute-ի (2013) Բաց համալսարանում և Հարաբերական քաղաքական մտքի մագիստրոսի աստիճան SOAS-ում (2014):
Փանիսի աշխատանքները տպագրվել են գերմանական taz. die tageszeitung օրաթերթում, ֆրանսիական l’imparfaite ռեվյուում, իսկ առաջիկայում նրա գիրքը կտպագրվի Hurst & Co և Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունների կողմից, 2016թ․։ Ներկայումս նա բնակվում է Թեհրանում, Իրան՝ մշակելով իր դաշտային աշխատանքը հետևյալ թեմայով՝ <<Գենդերային աշխարհաքաղաքականությունը Աֆղանստանի տեսողական արվեստում․ տեսողական գիտելիքի ստեղծումը Աֆղանստանում, Իրանում և Պակիստանում ընթացիկ անկայունությունների ժամանակաշրջանում և ազգային-իրավական պետության կառուցումը>>։
*Այս միջոցառումը տեղի է ունենում <<Հպարտաշուրթեր>>-ի շրջանակներում՝ ժամանակակից արվեստի ցուցադրություն, որ անդրադարձ է կատարում կանացի գրավչությանը և ամոթի վերաբերյալ հասարակական ընկալումների թեմային։ <<Հպարտաշուրթերը>> նպատակ ունի քննարկում սկսել մի տաբու թեմայի վերաբերյալ և ձայն տալ նրանց, ում հաճախ լռեցնում են։
-------------------------------------------
“Postcolonial feminist geopolitics: deconstructing gender politics and visual knowledge production in Armenia, Iran and Afghanistan”: A presentation by visiting researcher Paniz Musawi Natanzi (Tehran, Iran). English language, simultaneous translation to Armenian will be provided. Free entrance.
The talk examines the potential of visual arts to produce knowledge about embodied experience. Looking at women’s visual artwork in Armenia, Iran and Afghanistan, Paniz Musawi Natanz first focuses on women’s local conditions of art production in the three cases. She then links the local and international looking how geopolitical interests have shaped and initiated international intervention and investment into the politics of gender and visual arts in post-Soviet Armenia and post-Taliban Afghanistan in contrast to post-revolutionary Iran.
Are local processes of visual art production and the artwork itself influenced by geopolitical scenarios, and if yes, how? What is the potential of visual arts to produce knowledge about local embodied experience in these spaces?
Calling for transnational feminist responsibility when producing knowledge about gendered artwork the talk critically points out the power/violence of representation when producing textual and visual knowledge.
*About the speaker:
Paniz Musawi Natanzi is a PhD candidate at the Centre for Gender Studies at the School of Oriental and African Studies (SOAS), University of London. She holds a BA in Political Science from the Free University of Berlin’s Otto Suhr Institute (2013) and an MSc in Comparative Political Thought from SOAS (2014).
Paniz has published in the German daily newspaper taz. die tageszeitung, the French revue l’imparfaite and has a forthcoming book chapter which is going to be published by Hurst & Co and Columbia University Press in 2016. She is currently based in Tehran, Iran, for her fieldwork on “The Gendered Geopolitics of Afghanistani Visual Arts: Visual Knowledge Production in Afghanistan, Iran and Pakistan in times of On-Going Insecurities and the Construction of the Nation-State”.
*This event takes place within the context of “Lips of Pride”, a collective art exhibit focusing on the theme of women’s sexuality and societal perceptions of shame in Armenia. “Lips of Pride” aims to begin a discussion on a taboo topic, and to give a voice to those whom are often silenced.
