ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայլերթ
Նախաձեռնելով Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ: ՀՀ պետական խորհրդանշանների տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին մասնակցում են սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հուլիսի 5-ը համընդհանուր տոնախմբություն է, որը համախմբում է երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին: Տոնին մասնակցում են հիմնականում դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները, ովքեր էլ հենց ներկայացնում են նպատակային խումբը:
