Другое
Սեմինար Հայկական Մարքեթինգ Եվ Վաճառքներ
Ժամանակակից մարքեթինգը էականորեն տարբերվում է դասական մոտեցումներից։
Իսկ մենք՝ հայերս, միշտ ենք տարբերվել մյուս ազգերից։
Այդ իսկ պատճառով մարքեթինգային համաշխարհային մոտեցումները ոչ միշտ են արդյունք տալիս մեր երկրում։
Սեմինար, որի ժամանակ ներկայացվելու են մարքեթինգի համաշխարհային լուծումներ, համեմված հայկական արժեքներով և հայ հաճախորդի էթնոհոգեբանության առանձնահատկություններով։
Սեմինարի հատուկ հյուրն է Վահե Այվազյանը, ով կներկայացնի վաճառքի հմտությունները, որոնք մշակվել են և ներդրվել են բազմաթիվ հայկական կազմակերպություններում ու տվել իրենց բարձր արդյունքները։
