Հանդիպում բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ
Սիրով հրավիրում ենք՝ մասնակցելու բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ հանդիպմանը ապրիլի 16-ին՝ 19.00-ին:
1973 - 1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թթ.` հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2001-2004 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թթ.` Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թթ.` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար: 2007 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է[1]։
Հեղինակել է տասնմեկ բանաստեղծական ժողովածու, բազմաթիվ հոդվածներ, խոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, նրա տեքստերով գրվել են բազմաթիվ խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։ Իրանում թարգմանել և պարսկերեն հրատարակել է «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015 թվականին լույս է տեսել Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» բանաստեղծությունների ժողովածուն[2]։
Պարգևներ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[3]
«Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ոսկե մեդալ
«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
ՀՀ Գրողների միության «Գրական վաստակի» համար մեդալ
