Кино
Ֆիլմի ցուցադրում
Ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած հանդիպում՝ մաթեմատիկոս, հայագետ, պատմաբան և գիտնական Կլոդ-Արմեն Մութաֆյանի հետ:
Հանդիպմանը կցուցադրվի «Նկարչությունը Ցեղասպանությունից հետո» ֆիլմը, որը հիմնված է Կլոդ Մութաֆյանի հոր՝ նկարիչ Զարեհ Մութաֆյանի կենսագրության վրա:
Ֆիլմը ֆրանսերենով է, տևողությունը՝ մեկ ժամ:
Սա եզակի հնարավորություն է, քանի որ Կլոդ-Արմեն Մութաֆյանը մեկնում է Հայաստանից հանդիպման հաջորդ օրը:
Սիրով հրավիրում ենք հաղորդակից լինելու մեծ պատմություն ունեցող մարդու հետ:
Մուտքն ազատ է:
