Չինական Թեյախմություն Հրանտ Դանդուրով-ի հետ
Չինաստանում թեյը ոչ միայն օգտակար և համեղ ըմպելիք է ,այլև համարվում է ինքնաճանաչողության և մեդիտատիվ միջոց: Չինական թեյախմությունը մի գեղեցիկ արարողություն է: Ապահովելով հաճելի շփման մթնոլորտ, այն նպաստում է մարդու ներդաշնակությանը, կենտրանացմանը, բարելավում է առողջությունը:
Շունչ կենտրոնը՝ համատեղ Էօն-ի թեյի ակումբի հետ, կիրակի օրը, ապրիլի 17-ին, ժամը 15:00-ին կազմակերպում է Չինական թեյախմության միջոցառում, որի ընթացքում դուք կսովորեք ինչպես ճիշտ թրմել թեյ, կճանաչեք թեյի տեսակները և նրանց օգտակար հատկությունները, նաև կիմանաք այլ հետաքրքիր տեղեկություններ թեյերի մասին:
Այդ օրը մենք կխմենք՝ կանաչ, սև, փիրուզագույն և իհարկե պուեր թեյերը: Մեր թեյի մասնագետը կլինի Հրանտ Դանդուրովը, ով հանդիսանում է Էօն-ի թեյի ակումբի հիմնադիրը և Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահ:
Մասնակցության վճարը՝ 2000դր:
Հարգանքով, Շունչ Յոգա Ստուդիա:
