Սփյուռքից Հայաստան. 100 տարի անց | From diaspora to the homeland, a century later
Ջորջ Գազազյան, ուդ (Եգիպտոս)
Պատրիսիա Դրագեր, ակորդեոն, ֆլեյտա, դաշնամուր (Շվեյցարիա)
Ապրիլի 20-ին՝ ժամը 19-00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ համերգային ծրագիր՝ ինքնատիպ ոճով ուդահար Ջորջ Գազազյանի (Եգիպտոս) և ժամանակակից երաժշտության վարպետ, ակորդեոնահար, ֆլեյտահար և դաշնակահար Պատրիսիա Դրագերի (Շվեյցարիա) մասնակցությամբ, որին կհաջորդի զրույց-քննարկում:
Երաժիշտները կկատարեն տարբեր ստեղծագործություններ, որոնք կհնչեն հետաքրքիր իմպրովիզացիոն տարբերակներով, իսկ հաջորդող քննարկման հիմնական թեման կլինի իմպրովիզացիայի արվեստը:
Երեկոյի համերգային հատվածը կտևի 45 րոպե:
Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն աշխարհում կատարվող երաժշտական նորությունների և իմպրովիզացիոն արվեստի նկատմամբ:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On April 20th, at 7: 00 pm Naregatsi Art Institute will host an exclusive concert featuring oud player with unique style Georges Kazazian (Egypt) and master of modern music, accordionist, pianist and flutist Patricia Draeger (Switzerland).
It will be followed by a discussion on the art of improvisation.
The musicians will perform a variety of works in exciting improvised versions.
The concert program will last 45 minutes.
Naregatsi Art Institute is pleased to invite all those interested in the news on music in the world and in improvisational art.
Admission is Free
