Մարիխուանա՝ դեմ և կողմ
Արդյո՞ք մարիխուանան թմրանյութ է: Կարո՞ղ է այն բերել կախվածության: Իսկ խելագարությա՞ն: Ոմանք ասում են, որ այն նպաստում է ստեղծագործելուն, մյուսները, որ այն գործածողները հիվանդ են: Այս և շատ ուրիշ հարցերի գիտականորեն հիմնավորված պատասխաններ կստանաք ապրիլի 17-ին՝ 17։00-ին կայանալիք մեր սեմինարի ընթացքում:
Դուք կիմանաք, թե
-ինչ դրական և բացասական ազդեցություն կարող է ունենալ այդ նյութը մարդու օրգանիզմի վրա,
-ինչ բուժիչ հատկություններով է այն օժտված,
-ովքեր և ինչու պետք է զգուշանան այն օգտագործելուց
Սեմինարը ինտերակտիվ է, այսինքն՝ ընթացքում Դուք հնարավորություն կունենաք տալ Ձեզ հետաքրքրող հարցերը և մասնակցել քննարկմանը:
Այն վարելու է հոգեբույժ, հոգեթերապևտ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի ասիստենտ, Մեդլայն ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Աշոտի Հովսեփյանը:
Մուտքավճարը` 2500 դրամ:
