«Նորարարությունը կերպարվեստում» 19-21-րդ դար / Հանդիպում 4. «Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմ»
Հարգելի արվեստասերներ, հրավիրում ենք Ձեզ «Ես կարող եմ» արվեստանոցի և ԷՕՆի նախաձեռնած «Նորարաությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում» շարքի չորրորդ հանդիպմանը, որի թեման է «Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմ»:
Այս հանդիպմանը Ձեզ կներկայացնենք ամերիկայում աբստրակտ էքսպրեսիոնիզմի մի քանի վառ ներկայացուցիչների, որոնցից առաջինը ու կարևորը մեր հայազգի մեծանուն նկարիչ Ոստանիկ Ադոյանն է, նույն ինքը՝ Արշիլ Գորկին: Մարդ,ով այդքան ամուր կառչած լինելով ազգային մշակույթին ու նրա ժառանգությանը, ստեղծեց համամարդկային արվեստ ու հային ճանաչելի դարձրեց ամբողջ աշխարհում:Այս հանդիպման շրջանակներում կծանոթանանք նաև Ջեկսոն Փոլոկի և Մարկ Ռոտկոյի նկարչական առանձնահատկություններին:
Այս հանդիպումների շարքի առավելությունն այն է, որ մասնակիցները ոչ միայն տեսականորեն կծանոթանան կերպարվեստին, այլ նաև հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով զգալ և հասկանալ ուղղության առանձնահատկությունը, ինչպես նաև ձեռք բերել նկարչական հմտություններ:
Հանդիպումներին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ նկարչական կրթությունը անհրաժեշտ նախապայման չէ: Գլխավոր ու միակ նախապայմանը արվեստը սիրելն է:
Մեկ դասի արժեքն է 3000 դրամ, որը ներառում է նկարչական նյութեր և պարագաներ, ինչպես նաև ԷՕՆի մշտական հյուրասիրությունը:
Դասերը կվարի՝
«Ես կարող եմ» արվեստանոցի «Նկարչություն մեծերի համար» ծրագրի համակարգող և դասավանոդող՝ Հասմիկ Հոխանյանը:
Շարքի գալիք թեմաներն են՝
Կուբիզմ, մայիսի 1
Պատահականությունը որպես մեթոդ, մայիսի 14
Դասական և ժամանակակից արվեստների երկխոսությունը. Միրո/ Դադա, մայիսի 28
Եռաչափ գեղանկարչություն. Երվանդ Քոչար, հունիսի 11
Լուսանկարչության և գեղանկարչության համադրումը, հունիսի 25
