Концерты
Խոնարհում զինվորին
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝
Տիգրան Հեքեքյան
Մարինե Մարգարյան, դաշնամուր
Հայոց անվեհեր, անձնազոհ ու քաջ հերոս, որ հեռացար՝ ընդմիշտ մնալով մեր կողքին եւ մեր սրտում: Քո ազատագրված ու մեզ ավանդած հայրենիքը պիտի պահենք, զարգացնենք եւ դարձնենք այնպիսին, որ արժանի լինի քո անվանն ու հիշատակին:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը երաժշտության միջոցով իր հարգանքի տուրքն է մատուցում մեր երկրի պաշտպաններին՝ մայիսի 2-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի զոհված զինվորի ընտանիքին:
