Другое
Կավագործության վարպետության դաս. «նախագիծ 101»
#LOFT-ը Ապրիլի 24-ին ընդառաջ, մեկնարկում է թեմատիկ միջոցառումների շարք։
Ապրիլի 22-ին, Լոֆթի կավագործության ակումբում պատրաստելու ենք մոմակալներ, որոնք թրծվելուց հետո կվերադարձնենք ձեզ՝ հատուկ մոմերով։ Հենց այս մոմակալներով կարող եք մասնակցել ճրագներով երթին։
Կավագործության մասնագետը՝ Եվան, ձեզ կսովորեցնի աշխատել կավի հետ այնպես, որ արդյունքում ստացվեն գեղեցիկ ձեռքի աշխատանքներ:
Վարպետության դասի արժեքը 2000 դրամ է։
