Տեղեկատվական օր ԵՄՀ-ում
Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություն:
ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները կարող են ուսանել հետեւյալ եվրոպական համալսարաններում.
-Վարշավայի բնական գիտությունների համալսարանը (Warsaw University of Life Sciences),
-Վարշավայի տնտեսագիտության համալսարանը (Warsaw School of Economics),
--Հունաստանի Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան (Aristotle University of Thessaloniki)
Թուրքիայի մերձավոր արևելքի համալսարանը (Middle-East University in Turkey),
-Չեխիայի Մասարիկ համալսարանը (Masaryk University)
-Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանը (Mykolas Romeris University),
-Վիլնյուսի պետական համալսարան (Vilnius University):
Ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից։ Տրամադրվում է կրթաթոշակ՝ 700-800 եվրո ամսավճար՝ կեցության եւ այլ ծախսերի համար, ինչպես նաեւ ճանապարհածախսը:
Հայաստանյան բուհերի շարքում Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում ուսանողական փոխանակման հնարավորություններ ապահովող համագործակլցությունների թվով Եվրասիա միջազգային համալսարանը երրորդն է։
ԵՄՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի փոխանակման ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրանցվել և մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որտեղ ծրագրի համակարգողները մանրամասն կներկայացնեն բոլոր առկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում նաև փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողները կներկայացնեն իրենց փորձը։ Տեղեկատվկան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, ժամը՝ 15։00, Եվրասիա միջազգային համալսարանում (419 լսարան):
