Մանկական Արշավ դեպի Ապարանի ջրամբար
Ապրիլի 24-ին, որպես հարգանքի յուրատեսակ տուրք, մենք նախաձեռնում ենք մանկական հերթական արշավը խորհրդանշական վայրերով:
ՏաՏայի մանկական արշավները էքսկուրսիաներից տարբերվում են նախ երթուղիներով, որոնք շրջանցում են շատ ճանաչված եւ հաճախ այցելվող վայրերը, ուր երեխաները այցելելու այլ առիթներ ունենում են: Փոխարենը ձգտում ենք բացահայտել նոր հուշարձաններ ու բնության անկյուններ. արշավի ընթացքում ուսումնասիրում ենք դրանք, փորձում հիշել կարեւոր տեղեկությունները, որոնք օրվա ավարտին խաղ են դառնում մասնակիցների համար: Արշավի ընթացքում շատ նոր բան սովորելուց բացի, երեխաները նաեւ մաքուր օդում ու բնության շատ հետաքրքիր անկյուններում բացառիկ ժամանակ անցկացնելու հնարավորություն են ունենում:
Այս արշավի ուղղությունը` ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ-ՈՒՇԻ-ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ
1. Առաջին կանգառը Աշտարակում է, այցելելու ենք Կարմրավոր եկեղեցի,
2. Երկրորդ կանգառը Ուշի գյուղում է, որտեղ ծանոթանալու ենք վաղ միջնադարյան սբ. Սարգիս վանական համալիրին,
3. Արշավի վերջին կանգառը Ապարանի ջրամբարի մոտ է, որտեղ ոչ միայն գեղեցիկ բնություն է, այլ նաեւ ջրամբարին կից կա շատ հետաքրքիր հուշարձանախումբ:
2 տարեկան եւ բարձր երեխաների համար իրենց մայրիկների հետ (գուցե նաեւ տատիկների, հորա/մորաքույրների կամ մեծ քույրիկների :))
Մասնակցության արժեքը.
- մեծահասակի համար՝ 5000դրամ,
- երեխայի համար` 3000դրամ,
- 2-3 տարեկան երեխայի համար` 1000 դրամ, եթե նա ավտոբուսում առանձին աթոռ չի զբաղեցնում,
Արժեքը ներառում է ճանապարհածախսը, նվազագույն, բայց բավարար արշավային չոր սնունդ, գիդ-ուղեկցորդի ծառայություն, ինչպես նաեւ երեխաների արդյունավետ ժամանցը բնության մեջ (խաղերի ու այլ զբաղմունքի ձեւով), ինչի շնորհիվ մայրիկները նույնպես կհանգստանան :)
Արշավին միանալու համար նախապես գրանցվելը պարտադիր է, քանի որ ավտոբուսում տեղերը սահմանափակ են:
