Գայանե Բրեիովան Լոֆթում
Լոֆթը և գործարար, «Լոֆթ․ բիզնես ակումբ»-ի համահիմնադիր Գրիգոր Առաքելյանը՝ գրեթե երկու տարվա առողջ համագործակցության արդյունքում, մայիսի 4-ին՝ 19։30-ին, կազմակերպում են հետաքրքիր հանդիպում հատուկ հյուր Գայանե Բրեիրովայի (Աֆյանի) հետ։
Վերջինս ռեստորանային բիզնեսի հաջողակ ներկայացուցիչ է, ծնվել ու մեծացել է Երևանում, այժմ ապրում է Մոսկվայում և ներկայացնում հայկական խոհանոցն իր «Gayane’s» ռեստորանում: Նրա հաջողության ճանապարհը բավական բարդ ու հետաքրքիր է, ինչը նշանակում է, որ այն ձեզ կմոտիվացնի ու կստիպի գործել։
Եվ որպեսզի այս կարևոր հանդիպումը հասանելի լինի բոլորին, Լոֆթը որոշեց մուտքավճար չսահմանել ու իրականացնել այս իրադարձությունը լիովին անվճար։
Հանդիպումը վարելու է Գրիգոր Առաքելյանը` «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, «Բիզնեսի և հաջողության անձնային աճի թրեյներ», «Զարթուցիչ» հաջողակ և գործարար մարդկանց ակումբի ղեկավար, «Առաքելյան Partners Consulting»-ի համահիմնադիր։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: