Անարատ Մանրէ - Virgin Microbe
1.Ֆ.Պիկաբիա/Է.Սաթի/Ռ.Քլեր - Entr'Acte
Entr'acte (1924) Ռենե Քլերի 20 րոպե տևողությամբ ֆիլմն է, որը ստեղծվել է որպես Ֆ.Պիկաբիայի «Relâche» բալետի սինեմատիկ անտրակ/ընդմիջում։ Բալետի երաժշտության հեղինակը Է. Սաթին է։ Վերնագիրը մտածված էր որպես դադաիստական կատակ, քանի որ «relâche» Ֆրանսերեն բառը օգտագործվում է պաստառների վրա, երբ շոուն չեղյալ է համարվում, կամ թատրոնը փակվում է։ Տեսախցիկի դիմաց հայտնվում են Ֆրենսիս Պիկաբիան, Էրիկ Սաթին, Մեն Ռեյն ու Մարսել Դյուշանը։
2.Մեն Ռեյի և Տրիստան Ցառայի պոեզիան՝ Մայորի ցեղախմբի երգի ուղեկցությամբ /ֆիլմ/
3.Արսեն Աբրահամյան - «Կակոֆոնիա»
/հանրային պերֆորմանս/
4.«ԴԱԴԱ 100+» Փառատոնի բացում
/Մարինե Կարոյան – Փառատոնի գեղարվեստական ղեկավար/
5. Մարսել Դյաուշան - “Sculpture Musicale (Երաժշտական քանդակ)” Ջոն Քեյջի կատարմամբ
«Տարբեր վայրերից եկած երկար ձայներ, որ ստեղծում են ձայնային քանդակ» - Մ. Դյուշան
6.Արմեն Հայաստանցի - «Ռադիո Երևան»Armen Ohanyan – “Radio Yerevan”
Հեղինակը նորովի վերընթերցում է հատվածներիր «Ռադիո Երեւան» պատմվածքից /ձայնային պոեզիա/
7. Ֆերնան Լեժե - «Ballet Mecanique»
Ballet Mécanique (1923-24)-ը դադաիստական ֆիլմ էոր մտահղացվել, գրվել և համակարգվել է Ֆերնան Լեժեի կողմից՝ համագործակցությամբ ռեժիսոր Դուդլեյ Մըրֆիի և արվեստագետ Մեն Ռեյի։ Հիմքում ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Անթեյլի երաժշտությունն է։ Ֆիլմը համարվում է վաղ փորձարարական կինեմատոգրաֆի գլուխգործոցներիցմեկը։
8. Ֆրանսուա Դյուֆրեն - «Batteries Vocales»
Հեղինակը ԴԱԴԱ ավանդույթով հետազոտում է ձայնը՝ որպես աղմուկի աղբյուր։
9. Գրիգոր Խաչատրյան, Նազարեթ Կարոյան, Ռուբեն Արևշատյան - «Գրողի ծոց» /ծաղրի պերֆորմանս/
Պերֆորմանսը Գ.Խաչատրյանի «Գրողի ծոցը» խորագրով տեքստի կոլեկտիվ ընթերցումն է։
Գրողների անուններով փողոցների ցանցը ծածկում է Երևանի մեծ մասը՝ մայրաքաղաքի քարտեզի վրա գրանցելով գրականության գերակայությունը իրականության հանդեպ։ Գեղարվեստական տեքստի հեգնական խաղարկումով արվեստագետը գալիս է խնդրականացնելու հայկական մշակութային քաղաքական մտքի կտրվածությունը իրականությունից ։
10. Ջոն Քեյջ - «Living Room Music»
Ստեղծագործությունը բաղկացած է չորս մասից՝ «Սկսել», «Պատմություն», «Մեղեդի» և «Վերջ»։ Կատարողին Քեյջը առաջարկում է օգտագործել ցանկացած կենցաղային առարկա կամ այլ գործիքներ, այդ թվում՝ ամսագրեր, ստվարաթուղթ, պատուհանիփայտե շրջանակ, և այլն։
Առաջին և վերջին մասերը որոշակի հարվածային գործիքների համար են։ երկրորդ մասում կատարողները վերածվում են խոսքի քառյակի, երաժշտությունը ամբողջությամբ հիմնվում է Գերթրուդա Շտայնի «Աշխարհը կլոր է» կարճ բանաստեղծության վրա։ Երրորդ մասում երաժշտական գործիքը ընտևում է կատարողը։
Լի-Լու Գորդոն Ֆոքս - Վիզուալ ձևավորում
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: