Հուշ երեկո՝ նվիրված Սիմոն Աչիքգյոզյանին
Մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան հերոսամարտի հերոս, գիտության նվիրյալ Սիմոն Աչիքգյոզյանի (դեդ) զոհվելու 25-րդ տարելիցին:
Ընտանիքը Ռումինիայի Գալաց քաղաքից Խորհրդային Հայաստան է հայրենադարձվել 1946 թվականին:
Հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություն: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը։ Գիտության նվիրյալ լինելուց բացի, զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում՝ Խոր վիրապի վանքում: Անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին: Ավելի ուշ մեկնել է և ստանձնել Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը: Հերոսաբար զոհվել է Մարտունաշեն գյուղում 1991թվականի ապրիլի 30-ին:
Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ծրագրում՝
ֆիլմի ցուցադրում
Ս. Աչիքգյոզյանը մտերիմների հուշերում
Կլինի նաև համերգային մաս, որի ժամանակ կերգի ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Ներսեսյանը:
Ելույթ կունենա նաև «Նարեկացի» արվեստի միության «Նովա» մանկական համույթը (գեղ. ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան):
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Ереванский драматический театр имени Грачья Кап...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր: