Գրքի շնորհանդես. Ռաֆայել Համբարձումյան «Հայոց Ցեղասպանությունը 1921-1949թթ. շարունակել է բոլշևիկյան Ռուսաստանը»
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին տեղի կունենա պատմաբան, հանրային ու քաղաքական գործիչ, հրապարակագիր, Գարեգին Նժդեհի գիտական ամենաամբողջական կենսագրականի հեղինակ Ռաֆայել Համբարձումյանի նոր՝ «Հայոց ցեղասպանությունը 1921-1949թթ. շարունակել է բոլշևիկյան Ռուսաստանը» գրքի շնորհանդեսը:
Գրքում մանրամասնորեն նկարագրված է, թե ինչպես է բոլշեւիկյան Ռուսաստանը շարունակել ցեղասպանության քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ:
Գրքում մեկնաբանում է չուսումնասիրված հետեւյալ խնդիրները. Հայոց մեծ եղեռնի առաջին փուլը Ռուսաստանի օժանդակությամբ 1895թ. սկսվել է Թուրքիայում, շարունակվել մինչեւ Հայաստանի անկախ Հանրապետության ոչնչացումը 1920թ. դեկտեմբերին: Մեծ եղեռնի երկրորդ փուը 1921թ. մինչեւ Հայաստանի բնակչության 1949թ. բռնագաղթն է Ալթայ, որը մեն-մենակ իրագործեց բոլշեւիկյան Ռուսաստանը: 1920 թ. նոյեմբերի 22-ի ուիլսնյան Իրավարար վճիռ-քարտեզը աշխարհի 14 պետությունների ստորագրությամբ հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի հայրենատիրությունը միջազգայնորեն հաստատած իրավազոր պահանջագիր է Թուրքիայից: Հայկական հարցի նոր ըմբռնումը Իրավարար վճիռ-քարտեզով սահմանված հայոց տարածքների վերամիավորումն է Հայաստանի Հանրապետությանը:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Սև, դառը շոկոլադ
Театр «Богема» (здание Союза писателей)
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման:
Անմարդկային կատակերգություն
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 3000-7000դր.: