Սամվել Խալաթյան. ժողովածուների շնորհանդես
30 ապրիլի, 2016թ., ժամը՝ 14:00
Կենտրոնն արվեստասերներին սիրով հրավիրում է ներկա գտնվելու երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի, «Կատվի դատը» երգիծական բալլադի և «Տիեզերքի խոլանքում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
Սամվել Խալաթյան՝ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։
Ծնվել է 1950թ. հունվարի 9-ին, Կիրովականում:
Բազմաժանր ստեղծագործող է։ Հրատարակել է վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծական 37 ժողովածու (13-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Ավելի քան 20 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում ունեցել է 50-ից ավելի բեմադրություն։ Երկար տարիներ աշխատել է լրագրության ասպարեզում՝ Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիր։
Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետտոն՝ 1983 թ.։ Նրա տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գր. Հախինյանը, Ստ. Ռոստունին, Ա.Ավետիսյանը, Գ.Աղաբաբյանը, երգահան Ա. Ասատրյանը և այլոք։
«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն հրատարկվել է Եվրոպայի՝ տարվա լավագույն դրամատուրգների ստեղծագործությունների Ընտրանիում։
Ք. Երևան, Աբովյան 64
+ 374 10 56 93 80
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.