Արփի Ավդալյան. ‹‹Հոգին իբրև զարդանախշ››
Ժամը 14:00–ին Կենտրոնը հանրությանը կներկայացնի ժողովրդական վարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի ‹‹Հոգին իբրև զարդանախշ›› խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 22-ը:
Արփի Ավդալյանը կներկայացնի ասեղնագործ հորինվածքներ, ինչպես նաև զարդեր, որոնք վկայում են կիրառական արվեստի ավանդական այս ճյուղի դարերից եկող ավանդութների մասին:
Արփի Ավդալյանը ծնվել է Գյումրիում: 1998 թ. ավարտել է Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը: Նկարիչ–մոդելավորող է: Ներկայումս Հայկական բաց համալսարանում դասավանդում է ասեղնագործություն, զարդանախշի կոմպոզիցիա:
Արփի Ավդալյանի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 2012 թ. Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
Ասեղնագործուհին մշակութային տարբեր ծրագրերի շրջանակներոււմ մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, արժանանալով ջերմ ընդունելության ու բարձր գնահատականի:
Իրանի Ղազվին և Գորգան քաղաքներում, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է միջազգային ցուցահանդեսի ու փառատոների՝ ստանալով մրցանակներ:
«Հոգին իբրև զարդանախշ» խորագիրը կրող ցուցահանդեսը վաղամեռիկ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի դստեր՝ Արփի Ավդալյանի կերտած բանաստեղծական մի պատառիկ է:
Մինչև մայիսի 22-ը կարող եք այցելել Կենտրոն և բացահայտել Ավդալյան -ասեղնագործուհու արվեստի գաղտնիքները:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: