Նորարարությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում. Կուբիզմ
«Նորարարությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում» շարքի 6-րդ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին, ժամը 19:00-ին:
Այս անգամ ձեզ կներկայացնենք կուբիզմը իր երեք հիմնական շրջափուլերով՝ սեզանյան կուբիզմ, անալիտիկ և սինթետիկ կուբիզմ: Այդ ճանապարհին մեզ ուղեկից կհանդիսանան կուբիզմի ամենավառ ներկայացուցիչներ Պաբլո Պիկասսոն և Ժորժ Բրակը :
Այս հանդիպումների շարքի առավելությունն այն է, որ մասնակիցները ոչ միայն տեսականորեն կծանոթանան կերպարվեստին, այլ նաև հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով զգալ և հասկանալ ուղղության առանձնահատկությունը, ինչպես նաև ձեռք բերել նկարչական հմտություններ:
Հանդիպումներին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Մեկ դասի արժեքն է 3,000 ՀՀ դրամ, որը ներառում է նկարչական նյութեր և պարագաներ, ինչպես նաև ԷՕՆի մշտական հյուրասիրությունը:
Մասնկացելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ http://bit.ly/1SFJoIY
Միջոցառման ֆեյսբուքյան հզումը:
Դասերը կվարեն՝ «Ես կարող եմ» արվեստանոցի հիմնադիր՝ Արևիկ Դորը,
«Ես կարող եմ» արվեստանոցի «Նկարչություն մեծերի համար» ծրագրի համակարգող և դասավանոդող՝ Հասմիկ Հոխանյանը:
Շարքի գալիք թեմաներն են՝
Պատահականությունը որպես մեթոդ, մայիսի 14
Դասական և ժամանակակից արվեստների երկխոսությունը. Միրո/ Դադա, մայիսի 28
Եռաչափ գեղանկարչություն. Երվանդ Քոչար, հունիսի 11
Լուսանկարչության և գեղանկարչության համադրումը, հունիսի 25
