Ընատնեկան խաղային միջոցառում ԷՕՆում
Մայիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, ԷՕՆը հրավիրում է բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին՝ սեղանի խաղեր խաղալու: Խաղալու ենք ուսուցողական և զարգացնող սեղանի խաղեր, ստանալու ենք նոր գիտելիքներ և զարգացնելու ենք երեխաների թիմային ոգին և տրամաբանությունը: Խաղերի միջոցով սովորելու մեթոդը արդեն մեծ տարածում ունի աշխարհով մեկ և համարվում է լավագույն ուսուցողական մեթոդներից մեկը: Եկե’ք միասին ուրախ և օգտակար ժամանակ անցկացնելու և անհրաժեշտ գիտելիքներ սովորելու:
Խաղավարը կլինի հոգեբան Իրինա Պավլովան: Իրինան հղիների, նորածինների, 2-3 տարեկան երեխաների, ինչպես նաև նախադպրոցական տարիքի երեխաների և հատուկ պահանջներով երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի. կազմակերպել է տարատեսակ երաժշտական, խաղային, թատերական մանկական միջոցառումներ: Թողարկել է տասնյակ հոդվածներ երեխաների զարգացման մասին:
Մուտքը՝ 2,000 դրամ (մեկ երեխա և մեկ ծնող, ներառյալ՝ թեյ, սուրճ, քաղցարավենիք):
Տևողությունը՝ 2 ժամ:
Լեզուն՝ ռուսերեն:
