ARISC Reading Group: Anri Grigoryan "The Woman"
Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտը հրավիրում է Ձեզ մասնակցելու Երևանում կազմակերպվող ընթերցանության ակումբին, որը սիրով կհյուընկալի Էօնը մայիսի 12-ին, ժամը 18:00-ին։
Մենք կարդալու ենք Անրի Գրիգորյանի «Կինը» ստեղծագործությունը։
«Ես ապրում էի այդ կնոջ հետ արդեն տասը տարի, բայց այս պատմությունը դեռ առեղծված է ինձ համար։ Եվ միայն այսօր նկատեցի նրա դեմքի մի քանի կնճիռները։ Եվ ի՞նչ, եթե չկարողանամ հաջողել այս պատմությունը և նույնիսկ չկարողանամ բացատրել՝ ինչպես է այդ մանդարինը հայտնվել իմ գրպանում։ Բայց ամենակարևորը այս պատմության մեջ այն էր, որ կինս, հենց ի՛մ կինը ծերանում էր ու ծերանում էր գաղտնի ու ծերանում էր միայն ինձ համար․․․»
Ընթերցանության նյութը կցված է ստորև
Թեման՝ Անրի Գրիգորյանի «Կինը» պատմվածքը
Վայրը՝ ԷՕՆ, Երևան, Տերյան 3Ա:
Մուտքն ազատ է բոլորի համար, մի վարանեք միանալ մեզ և հրավիրել ձեր ընկերներին։ Քննարկման լեզուն անգլերենն է։ Սիրով սպասում ենք Ձեզ։
