Ձիավարություն "Այրուձի"-ում
Հեծյալ ակումբն ունի ավելի քան 36 տարվա պատմություն, այստեղ վարժեցնում են ինչպես տեղական, այնպես էլ մեծ ճանաչում ունեցող զտարյուն անգլիական և արաբական ձիեր:
Ակումբում կծանոթանանք ձիավարելու կանոններին, կլսենք հետաքրքիր պատմություններ ձիերի մասին, կդիտենք ձիերի ցուցադրական ելույթները, այնուհետև յուրաքանչյուրը կզգա ձիավարելու հաճույքը, իսկ վերջում այս ամենը կեզրափակենք խարույկով:
Մասնակցության վճար - 4000 ՀՀ դրամ
(գինը իր մեջ ներառում է տրանսպորտի և ձիավարելու համար նախատեսված ծախսերը)
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հ.Գ. ՆՈՐՈՒՅԹ
Այս կիրակի ձիավարությունը կարող ենք համատեղել կամ կավագործության հետ (2-7 և 8-12 տարեկան երեխաների համար)-5000 դրամ կամ անգլերեն սովորելով (3-7 տարեկան երեխաների համար) - 6000 դրամ:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
