Другое
Կեսօր Շերլոքի ոճով
Խաղը սկսված է:
Շերլոկի նոր սերիալը ներկայացնում է սիրելի հերոսներին` Արթուր Կոնան Դոյլի պատմվածքների հնարամիտ, սոցիոպատ դետեկտիվին և իր հանդարտ ու խոնարհ գործընկերոջն ավելի մոդեռն լուծումներով:
Այս կիրակի՝ ժամը 16:00-ին, համեցե՛ք ԷՕՆ՝ բրիտանական թեյախմության՝ վայելելու Earl Grey թեյը, թխվածքաբլիթներ, տորթ, քննարկելու Շերլոկին, նոր ծանոթություններ ձեռք բերելու և մասնակցելու Շերլոկի վերաբերյալ քուիզի: Դրանից հետո կդիտենքմեկ սերիա՝ ձեր ընտրությամբ:
Այնպես որ, վերցրե՛ք ձեր որսորդական գլխարկները և խոշորացույցները և միացե՛ք մեր բրիտանական կեսօրյա հավաքույթին։
Մուտքը՝ 1500 դրամ և 1000 դրամ, նրանց համար, ովքեր կգան Շերլոկ Հոլմսի թեմատիկ հագուստով:
