Պոչատ աղվեսն ու ընկերները
Օլօլօ/ Ololo նորից Բարի Տնակ/ Bari Tnak-ում է: Բարի տնակում մեր առաջին բարի ներկայացումը կլինի մայիսի 14-ին: Կներկայացնենք «Պոչատ աղվեսն ու ընկերները» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացման մեջ տեղ են գտել Հովհ. Թումանյանի մի քանի հեքիաթներ՝ «Ծիտը», «Ճամփորդները» և «Պոչատ աղվեսը»: Երեխաները հերոսների հետ միասին մասնակից կլինեն հեքիաթին՝ կճանապարհորդեն իրենց հետ, կօգնեն պոչատ աղվեսին հետ վերադարձնել պոչը: Ներկայացումից հետո պատրաստել ենք մի քանի հետաքրքիր խաղ հատուկ հեքիաթների սիրահարների համար:
Միջոցառումը տևում է 40 րոպե: Այն նախատեսված է 2-7 տարեկան երեխաների համար:
Հասցեն՝ Երևան մոլ, 2-րդ հարկ, գլխավոր մուտքից ձախ:
Խնդրում ենք նախապես գրանցվել:
Մուտքը` 1,000 դրամ:
Հ.Գ. Ի դեպ, Բարի տնակում կա հատուկ կկ սենյակ, այնպես որ կարող եք այցելել նաև շատ փոքրիկների հետ :)
