Другое
Գնացինք Ջրվեժի անտառներ․ Loft Out
Հիշու՞մ եք խաղերի վերաբերյալ մեր հարցումը, որին բոլորդ շատ ակտիվ արձագանքեցիք։ Դե ի՞նչ, ժամանակն է բացել փակագծերը։ ։)
Մենք սկսում ենք նոր նախագիծ, որը կօգնի մոռանալ իրականությունը և վերագնտնել մոռացվածը։ Նախագիծը ենթադրում է յուրահատուկ էքսկուրսիաների շարք՝ ամենատարբեր ուղղություններով։ Առաջին #գնացինք-ը դեպի Ջրվեժի անտառներ է, առավել հայտնի՝ որպես Եղնիկանոց։
Էքսկուրսիայի ընթացքում Լոֆթը տեղափոխվելու է բնության գիրկ՝ իր հետ տանելով մշտական ջերմ մթնոլորտը, համեղ քաղցրավենիքները և ուրախ աշխատակիցներին, ովքեր ձեզ հետ կխաղան մանկության մոռացված խաղերը, որոնց բոլորս այնքա՜ն ենք կարոտել․․․
Հանդիպման օր, ժամ՝ Մայիսի 15-ին՝ 10։00-ին
Հանդիպման վայր՝ Լոֆթ | Մոսկովյան 3
#LoftOut-ի արժեք՝ 1800 դրամ
