Դա Վինչին ու երեխաները
Այս անգամ ՏաՏայի շաբաթօրյա ծրագրում արվեստի ու գիտության մասին ենք խոսելու, խաղալու եւ մրցելու, հյուրը վերածննդի արվեստի ու գիտության ամենավառ անունն է՝ Լեոնարդո դա Վինչին: Ինտերակտիվ հանդիպման ընթացքում ճանաչելու ենք Դա Վինչի գիտնականին ու արվետագետին, ուսումնասիրելու ենք, որոշ բաներ դիտենք, լավ տպավորվենք, ինչից հետո թիմային գործնական աշխատանք կատարենք եւ իհարկե մրցենք` ստուգելու համար տեսածն ու լսածը:
Մեր բոլոր նախագծերի ընթացքում յուրաքանչյուր գործողություն կատարվում է երեխաների մասնակցությամբ, ինչի շնորհիվ նրանք շատ ավելի լավ են պատկերացնում ու հասկանում երեւույթները: Մասնակցել կարող են 6-12 տարեկան երեխաները, յուրաքանչյուր երեխայի մուտքն արժե 2000դրամ: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի պուրակ (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` մայիսի 14-ին, ժամը` 15:00-ին
