Գույնի և ձևի հոգեբանություն՝ թրեյնինգ դիզայներների համար:
"Մադաթյան" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է Հայաստանում առաջին՝ "Գույնի և ձևի հոգեբանություն" թրեյնինգը դիզայներների, վեբ-դիզայներների, նկարիչների, գովազդի մասնագետների և այլ այն մասնագետների համար, ովքեր անմիջական հարաբերություն ունեն գույնի և ձևի հետ:
Թրեյնինգի ամբողջական արժեքը՝ 80 000 դրամ է, սակայն այս թրեյնինգը կիրականացվի 25% զեղչով և կարժենա 60 000 դրամ:
Թրեյնինգը տեղի է ունենալու "Մադաթյան" հոգեբանական կենտրոնում՝Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Թրեյնինգի աշխատանքային լեզուն հայերենն է:
Թրեյնինգի տևողությունն է՝ 24 ժամ:
Դասընթացներն ընթանալու են շաբաթական երկու հանդիպում, երեկոյան ժամերին՝ նախնական պատկերացնում ենք երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը՝ 18:30-ը, սակայն օրը և ժամը կփոխվի խմբի անդամների առաջարկով:
Հանդիպումները տևելու են 3 ժամ՝ ներառած 10-15 րոպե կոֆե-բրեյքը:
Խմբում տեղերը սահմանափակ են՝ գրանցվելու և մասնակցելու են միայն առաջին 12 դիմողները:
Թրեյնինգը վարում է արհեստավարժ արտ-թերապևտ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, Համառուսական Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի Իրական անդամ, "Մադաթյան" հոգեբանական կենտրոնի հոգեբան՝
Տաթև Նահապետի Նահապետյանը:
Թրեյնինգի ավարտին կտրվի ավարտական վկայական՝ "Մադաթյան" հոգեբանական կենտրոնի կողմից:
Թրեյնինգի պլանը՝
- Ինֆորմացիա գույների և սիմվոլների հոգեբանական նշանակության մասին
- Գույների "դրական" ու "բացասական" ազդեցությունը,
- Երանգների և գույների համադրությունների հոգեֆիզիկական ազդեցությունը
- Սիմվոլների նշանակությունը
- Գույնի հոգեբանական և ֆիզիկական ազդեցությունը մարդու վրա
- Ինչու և ինչպես են մարդիկ արձագանքում տարբեր գույներին
- Գույնի օգտագործումը մարդու հետաքրքրություններում, առօրյա և գործնական կյանքում
- Մարդու անձնային որակների որոշումը՝ հիմնվելով նրա գունային նախընտրության վրա:
- Գույնի և սիմվոլիկայի գրագետ օգտագործումը, որպես "ռեսուրս" վաճառքում, գովազդում, ինտերիերում և իմջի ձևավորման գործում:
